Home 2017 Մայիս 29 Երբ գա ավելի բարձր օծությունը

Երբ գա ավելի բարձր օծությունը

Երբ գա ավելի բարձր օծությունը

Արսեն- Արարատ

Արսեն Հարությունյան 28.05.2017

Ի՞նչ կլինի, երբ գա ավելի մեծ օծություն: Դրա անհրաժեշտությունը կա, երբ դու կանգառի մեջ ես, երբ չես կարողանում առաջ շարժվել: Պողոսին մեղադրում էին, ասելով.<<Այս մարդը մեզ հրապուրում է օրենքին հակառակ Աստծուն պաշտելու>> /Գործք առաքելոց/: Իմ աղոթքն է. <<Տե՜ր, մինչև հիմա ինչպես որ քեզ պաշտել եմ, կամ ծառայել եմ, խնդրում եմ՝ հիմա ավելի բարձր լինի: Ինձ հրապուրիր Ս. Հոգի, ինձ քաշիր, թող կարողանամ դուրս գալ ի՛մ կարողությունից, ի՛մ հասկացողությունից, ի՛մ պատկերացումներից>>: Նախկին ձևը սխալ չէր, այն պարզապես ուժը կորցրել էր: Եբր. 7:19. <<Նախկին պատվերը խափանվում է՝ իր տկարության և անօգտակարության պատճառով>>: Այսինքն՝ կար մի բան, որ ժամանակին օգտագործել ենք, օգտվել ենք, իր օգուտը տվել է, բայց հիմա իր ուժը կորցրել է, էլ չի հերիքում: Ավելի մեծ օծություն է պետք: Այս գիտակցությամբ ուզում եմ ասել. << իմ անցյա՛լ, իմ ծառայությու՛ն , իմ օծությու՛ն, աստվածաբանությու՛ն, փորձառությու՛ն դու շատ լավն ես, փա՜ռք Աստծուն քո համար, բայց հասել եմ մի տեղ, որ դու պետք է փոխվե՛ս, էլ չե՛ս հերիքում: Թող դա լինի Պողոսը, կամ երկնքից պատգամը և մեզ հրապուրի՝ մեր գիտեցաածից ավելի բարձր պաշտանմունքի:

Մեկնաբանել