Home 2017 Մայիս 02 Երբ նեղության մեջ ես

Երբ նեղության մեջ ես

Երբ նեղության մեջ ես

INTRO garun

Բոլորս էլ անցնում ենք հոգսերով և նեղություններով: Մենք՝ որպես Աստծո զավակներ, ընդունել եք Տեր Հիսուսին, որպես Տեր ու Փրկիչ, և մեր կյանքը հանձնել ենք Նրան՝ անցնում ենք ճանապարհով, որ նեղ է: <<Աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց քաջասիրտ եղեք՝ ես հաղթեցի աշխարհին>>/Հովհ 16:33/: Մեր քաջասրտությունը հավատքի հզոր դիրք է, որ Հիսուսն է ցույց տալիս մեզ: Աստծո կամքը յուրաքանչյուրիս համար Իրեն համարձակությամբ մոտենալն է /Եբր 4:16/: Աստծո կամքը քեզ համար ոչ միայն քո ընտանիքն է, կամ քաղաքը, այլ՝ ո՜ղջ ազգը /Եզեկիել 22/: Ընտրությունը քո՜նն է. կկանգնես քաջասրտությամբ, թե՞ թույլ կտաս տրտմություն գա քո կյանքի մեջ: Նորի՞ց քեզ համար կարևորություն են քո հպարտությունը, քո եսը, քո բարեկեցությունը, քո ճանապարհները: Նա կանչում է քեզ ծառայելու՝ Իր գործը գործելու, Իր որդին լինելու: Թագավորի որդին հոգս չի անում ուտելու, խմելու, հագնելու համար: Դա չափազանց փոքր աղոթք է: Թագավորի որդին վերցնում է հոր նպատակները, զբաղվում է երկրի բարեկեցության հարցերով: Սաղմոս 8: Խնդրիր Ինձանից և Ես քեզ հեթանոսները ժառանգություն կտամ և երկրի ծայրերը՝ ստացվածք: Ահա՜ ճիշտ աղոթքը: Այսօր նորովի՜ մոտեցիր Աստծուն. դադարեցրո՜ւ <<փոքր>> աղոթքներդ, աղոթի՜ր Նրա կարողության համեմատ՝ քո որդիության դիրքից:

Մեկնաբանել