Home 2017 Ապրիլ 24 Նմանվե՛նք Քրիստոսին

Նմանվե՛նք Քրիստոսին

Նմանվե՛նք Քրիստոսին

INTRO garun

Ռաֆի Շահվերդյան. <<Նմավել Քրիստոսին>>
Հաճախ ենք անցնում փորձություններով, դժվարություններով և մտածում ենք ինչո՞ւ է իմ կյանքն այսպես, ինչո՞ւ ամեն բան հաջող էր և միանգամից այսպես եղավ, ինչո՞ւ միայն ես եմ դժվարություններով անցնում: Տերը կերտում է քեզ, որ Իրե՜ն նմանվես: Քննի՜ր քեզ, փորձիր հասկանալ՝ ինչպե՞ս կվարվեր Հիսուսը, եթե հայտնվեր քո իրավիճակներում:
Մենք կարիք ունենք Նրան նմանվելու.
Աղոթքի և զորության մեջ՝ նա և՜ աղոթեց, և՜ազատագրեց: Ծառայության մեջ՝ ..հեթանոսները թագավորներ ունեն, բայց ձեր մեջ այսպես չլինի: Սիրո և ներման մեջ՝ Նա սեր էր արձակում անգամ խաչի վրայից /Հովհ19:25/: Հալածանքի և նեղության մեջ՝ <<Եթե ինձ արեցին՝ ձեզ էլ կանեն>>: Խոնարհության և նվիրումի մեջ. <<որովհետև, եթե Նրա մահվան նմանությունովը Նրա հետ տնկվեցինք, ապա Նրա հարությանն էլ նման կլինենք>>/Հռովմ.6:5/:
Ձեր դեմքերը թող փայլեն Նրա նմանությունով: Մինչ զորության մեջ նմանվելը, նախ աղոթքի և ծառայության մեջ նմանվենք:
Հռչակի՜ր քեզ համար.<<Ես պետք է Հիսուսի՜ն նմանվեմ>>:

Մեկնաբանել