Home 2017 Ապրիլ 03 Թելման Ստեփանյան – Պատերազմի՛ր, որ պսակդ չկորցնես

Թելման Ստեփանյան – Պատերազմի՛ր, որ պսակդ չկորցնես

Թելման Ստեփանյան – Պատերազմի՛ր, որ պսակդ չկորցնես

INTRO garun
Թելման Ստեփանյան. Պահի՛ր քո պսակը:
Ապաշխարությունից հետո երեք փուլերով ենք անցնում. պատերազմի, ընթացքի և հավատքը պահելու: 2Տիմ4:7-8 խոսք. <<Բարի պատերազմս պատերազմեցի ընթացքս կատարեցի, հավատքը պահեցի>>: Քրիստոսին դառնալուց հետո, քո կյանքում պատերազմ է սկսվում: Այդ պատերազմը՝ բարի պատերազմ է, չթուլանա՛ս, մինչև վերջ կանգնի՛ր հավատքի պատերազմի մեջ: Հաղթում են պատերազմողները, ոչ թե խեղճերը: Պատերազմիր քո սխալի, քո մեղքի դեմ, քո ընտանիքի համար:
Մտի՛ր հոգևոր ընթացքի մեջ, որ երկնային նշաններով լի ճանապարհ է: Առակաց 2:13. <<Ուղղության ճանապարհները թողնում են, որ խավարի ճանապարհներով գնան>>: Շատերը թողնում են ուղիղ ճանապարհը, ինչպես Աստծո խոսքն է ասում.<<Որովհոտև իրենց մեղքի ժամանակ հատուցում չեն ստանում>>: Աստված հայր է, ոչ թե դատավոր: Դրա համար էլ համբերում է , կանչում, որ իր առջև լինես՝ իր առջև վարվես: <<Իմ առջև վարվիր և կատարյալ եղիր>>,-սա Աստծո խոսքն է ուղղված Աբրահամին, նաև՝ քեզ: Պահի՛ր հավատքդ երբ խնդիրների մեջ ես: Թող քո հավատքը մարդկային իմաստություններով և հնարքներով չլինի: Մարդիկ, որ պատերազմում են բարի պատերազմը, կատարում ընթացքը, պահում հավատքը՝ ստանում են պսակը:
Թող դա քեզ համար երազանք և նպատակ դառնա:

Մեկնաբանել