Home 2017 Մարտ 27 Սամվել Խառատյան 26 03 2017

Սամվել Խառատյան 26 03 2017

Սամվել Խառատյան 26 03 2017

INTRO garun

Հովիվ Սամվել Խառատյան.

Մի՛ կառուցիր արքայությունդ ուրիշի ոսկորների վրա: Մ՛ի կառուցիր հեղինակությունդ ուրիշի ոսկորների վրա, օգտագործելով ուրիշի կյանքը: Քո կյանքը, քո ընթացքը, քո ծառայությունը մի՛ կառուցիր ուրիշ ոչ մի բանի վրա. կառուցի՛ր Հիսուս Քրիստոսի վեմի վրա: Մեկ օր Աստված հարցրեց Եզեկիելին.<< Ի՞նչ ես կարծում մարդու որդի այս ոսկորները կկենդանանա՞ն: Աստված քննում էր Եզեկիելի շարժառիթները: Եվ հարմար պահ էր Եզեկիելի համար, որ ինքը գործեր՝ հիմնվելով իր օծության վրա: Եզեկիելը՝ որ հզոր մարգարե էր, հափշտակվում էր Աստծո գահի առաջ, տեսիլքներ էր տեսնում, հրաշալի պատասխան տվեց. <<Տե՛ր, Դու գիտես>>: Այդ ժամանակ Աստված նրան Իր գործակիցը դարձրեց և ասաց. <<Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա>>:

Աստծո խոսքն ասում է .<< Հող էիր՝ հողին կդառնաս>>: Տերը պատվեր տվեց, որ քո տունը ավազի՝ հողի վրա չկառուցես այլ՝ վեմի, որ Քրիստոսն է: Այն ինչ որ կառուցել ես ոսկորների՝ /հողի/ մարդկային հեղինակության վրա՝ միևնույնն է, կքանդվի՛: Մի՛ տրորիր իմ գլուխը, մի՛ ոչնչացրու իմ տեսակը միայն այն պատճառով, որ ես քեզ նման չեմ, թույլ տուր ես էլ քեզ հետ միասին դառնամ Աստծուն, քեզ հետ միասին պատերազմեմ և փրկեմ ազգը: Հայաստան այգին, որ կասեցնում է մուսուլմանական երկրների ծրագրերն այս տարածաշրջանում՝ ոչ ոք չի կարողանալու խլել: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կանգնել մեր փոխարեն: Աստված մարգարե է բարձրացնում:

Մեկնաբանել