Home 2017 Փետրվար 14 «Ճշմարտությունն ազատում է». Ռաֆի Շահվերդյան

«Ճշմարտությունն ազատում է». Ռաֆի Շահվերդյան

«Ճշմարտությունն ազատում է». Ռաֆի Շահվերդյան

IMG_8335

Երևանի «Աստծո ժողովուրդ» եկեղեցու փետրվարի 12-ի կիրակնօրյա ծառայությունն անցկացրեց «Աստծո ժողովուրդ» Ամբողջ Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ, Վերապատվելի Ռաֆի Շահվերդյանը: Ավագ հովիվը Աստծո Խոսք քարոզեց ճշմարտությունը ճանաչելու, այդ ճանաչողության շնորհիվ ազատագրվելու և ազատ ապրելու մասին՝ մասնավորաբար կարևորելով. «Ազատությունը Աստծո պարգևն է: Մենք ազատ ենք ծնվել, Աստված մեզ ազատ է ստեղծել: Այսօր ժամանակն է, որ Աստված մի նոր ազատություն և ազատագրություն բերի մեր կյանքերի մեջ: Բայց Տիրոջ խոսքն ասում է. «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատագրի ձեզ»(Հովհ 8.32):  Ճշմարտություն և ազատություն… դրանք միշտ իրար հետ են գալիս: Ճշմարտությունը հզոր է. նախ՝ ճշմարտությունը հենց ինքը Տերն է: Եթե չգիտես, թե ո՞ւր քայլես՝ Ե՛ս Եմ Ճանապարհը, եթե չգիտես թե ինչո՞վ քայլես՝ Ե՛ս Եմ Ճշմարտությունը, եթե չգիտես ինչպե՞ս ապրես՝ Ե՛ս Եմ Կյանքը (Հովհ. 14.6): Երկրորդ՝ Աստծո խոսքի ճշմարիտ ճանաչողությունն ազատագրություն է բերում: Եվ երրորդ՝ ճանաչե՛նք Սուրբ Հոգուն, որպես Ճշմարտության հոգի: այսօր իմ աղոթքն է, որ ազատության հզոր ալիք գա այստեղ՝ Սուրբ Հոգով: Մարդիկ կարիք ունեն ազատագրվել վախերից, մերժվածությունից, բարկությունից, քեն ու ոխից, բնավորության կարծրությունից, ֆիզիկական կախյալություններից( ծխախոտ, ալկոհոլ, սեռական մեղքեր) և ուրիշ բաներ: Մարդը չի կարող ազատ լինել, եթե չի ճանաչում Հիսուսին, ում տրված է ամբողջ զորությունը երկնքում և երկրի վրա: Եթե չիմանաս, որ Նա ծնվել, ապրել է երկրի վրա, խաչվել, երկինք է գնացել և վերադառնալու է՝ դու չե՛ս կարող ազատ լինել: Աստծո Խոսքի մեջ նրան ճշմարիտ ճանաչողները՝ հարյուրապետը(Հովհ45.1-51), տեռատես կինը, լեգեոն ունեցողը(Մարկոս 5 գլ.), կույր Բարդուղիմեոսը ճանաչեցին Նրան. ճանաչեցին և ամենքն էլ իրենց ազատությունն ու ազատագրությունը գտան: Նրա Խոսքը…: Նրա Խոսքն ազատագրում է: Կարծում եմ ամենքս էլ փորձառել ենք, երբ մի ճշմարտություն է բացվել մեզ Սուրբ Գրքից և դա ազատել է մեզ: 2000 տարի առաջ ասված Նրա խոսքերն մինչև այսօր իշխանություն և զորություն ունեն: Ճշմարտության Հոգին ազատություն է բերում: Արի՛Սուրբ Հոգի»: Քարոզի ընթացքում հովիվ Ռ. Շահվերդյանը խնդրեց փառաբանության խմբին չդադարեցնել ծառայությունը: Նա շնորհակալություն հայտնեց Օժենի Սարգսյանին Հոգով լեցուն փառաբանությամբ ծառայելու համար:

Մեկնաբանել