Home 2017 Փետրվար 08 «Իմ ընտանիքը». Ընտանեկան պարբերական

«Իմ ընտանիքը». Ընտանեկան պարբերական

«Իմ ընտանիքը». Ընտանեկան պարբերական

16523766_1625480544133703_94512771_o

Սիրով ձեզ ենք ներկայացնում Երևանի «Աստծո ժողովուրդ» եկեղեցում լույս ընծայված «Իմ ընտանիքը» ընտանեկան պարբերականը: Պարբերականում զետեղված նյութերում դուք կարող եք գտնել ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Ավագ հովիվ վերապատվելի Ռաֆի Շահվերդյանի «Ընտանիքիդ համար տապան շինիր» ուղերձ – հորդորն այն մասին է, թե ինչպես կարող ենք պաշտպանել ընտանիքն արտաքին վտանգներից: Մեքսիկացի հովիվ Նեթս Գոմեսը, ով ծառայել է ամառային ընտանեկան համագումարներին, իր «Տղամարդու և կնոջ 5 կարիքները» ուսուցման մեջ անդրադառնում է տղամարդու և կնոջ ներքին կարիքներին, դրանցից բխող խնդիրներին՝ առաջարկելով խնդիրը լուծելու և հաղթահարելու քայլեր: Ձեռնարկում տեղ են գտել նաև անձնական կյանքի վկայություններ, ընտանեկան ճիշտ խորհրդատուի դերի և իմաստուն ծնողների 10 պատվիրանների մասին պատմող հոդվածներն ու Գարի Չապմենի հեղինակած «Սիրո 5 լեզուները» գրքից մի փոքրիկ հատված: Պարբերականի հրատարակումը կլինի շարունակական:

Մեկնաբանել