Home 2017 Հունվար 25 «Ճգնաժամում ծնված որդիները». Սամվել Խառատյան

«Ճգնաժամում ծնված որդիները». Սամվել Խառատյան

«Ճգնաժամում ծնված որդիները». Սամվել Խառատյան

img_0881

«Աստծո ժողովուրդ» եկեղեցու հովիվ Սամվել Խառատյանը  2017 թ. հունվարի 22-ի կիրակնօրյա ծառայության ժամանակ Աստծո Խոսք խոսեց՝ ներկայացնելով ճգնաժամի ժամանակ Աստծո և Նրան հավատացողների կատարած գործերի մասին: «Երբ դու ճգնաժամի մեջ ես, քո մեջ «որդի» է ծնվում՝ հույս է ծնվում, փրկությո՛ւնն է ծնվում: Աստված Իր Որդուն ուղարկեց խավարի մեջ, որովհետև գրված է.«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ…» Մատթեոս 4.16: Ես տեսնում եմ ճգնաժամը և ուրախ եմ, որովհետև պատրաստվում եմ դրա մեջ Աստծո զորությունը դիմավորել: Ամեն ճգնաժամի մեջ Աստված որդիներ է ծնել: Այս մարդիկ փարոսներ են եղել, որ փրկության ճանապարհ են ցույց տվել ալեկոծվող ծովում նավարկող նավերին: Նրանք են այն մարդիկ՝ ովքեր կանգնել և ասել են. «Ես գիտեմ ինչ է ուզում Աստված»: Եղիան իր ճգնաժամի մեջ մենակություն էր տեսնում, Աստված նրան օգնեց նկատել յոթ հազար համախոհների և ցույց տվեց, թե ովքեր պետք է թագավորներ օծվեն: Նոր ստեղծագործված աշխարհում տիրող մեղքի շատության ճգնաժամի մեջ «ծնվեց» Նոյը: Նա մոտ 300 օր տապանի մեջ էր՝ ջրերի վրա այս ու այն կողմ էր տարուբերվում: Էական չէ, թե որքա՞ն ժամանակ ես դու տարուբերվում քո ճգնաժամի ալիքներից: Արդյո՞ք հավատում ես, որ Նրա ձեռքերում դու ապահով տապանի մեջ ես: Այսօր ընդունի՛ր բարի լուրը. ջրերդ իջել են, ճգնաժամիդ վերջն էլ եկել է, ժամանակն է դուրս գաս և վեմի՝ «Արարատ լեռան վրա բնակվես»: Իմացի՛ր Աստված է քեզ ասել. «Մտի՛ր «տապանը», մտի՛ր իմ եկեղեցին՝ այնտեղ պաշար կա, այնտեղ ապահովություն կա»,- խոսեց Ս. Խառատյանը: Անդրադառնալով նաև Աստծո զորավոր մարդկանց՝ Գեդեոնի, Դավթի, Եսթերի կատարած գործերին՝ ազգի, երկրի համար դժվար, ճգնաժամային ժամանակներում, հովիվ Ս. Խառատյանն իր քարոզն ավարտեց մարգարեական Խոսքով. «Այս երկրում, այս ճգնաժամերի մեջ «որդիներ կծնվեն», որ կփոխեն ազգի պատմությունը»:

Վայելեք ավելին ՝ տեսանյութում.

Մեկնաբանել