Home 2016 Դեկտեմբեր 20 «Ե՞րբ է փոխվում մեր կյանքը». Ռաֆի Շահվերդյան

«Ե՞րբ է փոխվում մեր կյանքը». Ռաֆի Շահվերդյան

«Ե՞րբ է փոխվում մեր կյանքը». Ռաֆի Շահվերդյան

14753905_1806900616190716_7459649513036972960_o

Երևանի «Աստծո ժողովուրդ» Ամբողջ Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա ծառայությունն անցկացրեց եկեղեցու ավագ հովիվ՝ Վերապատվելի Ռաֆի Շահվերդյանը: Նա ողջունեց, օրհնեց ժողովրդին և կիսվեց Խոսքով. «Այսօր ուզում եմ, որ երեք բան քննենք. 1.Ո՞ւմ է ուղղած մեր հայացքը. 2. Ո՞վ է մեր ապավենը. 3.Ինչպիսի՞ հռչակումներ ենք անում: Նոյի կառուցած տապանի պատուհանն Աստծո հրամանով վերևից էր արված (Ծննդոց 6:16), որ նա իր նավարկության ընթացքում ցեխին ու տիղմին չնայի, այլ՝ իր Արարչին: Աստված դուրս հանեց Աբրամին վրանից և ասաց, որ դեպի երկինք նայի (մտիկ տուր)…. (Ծննդոց15:5): Վրանից դուրս հրավիրելն իր մեջ խորհուրդ ունի. երբ վրանում ես՝ քո առօրյա խնդիրներից այն կողմ չես կարող տեսնել: Աստված դուրս հանեց Աբրամին և նրա հայացքը դեպի երկինք՝ աստղերի անհաշվելի բազմությանն ուղղեց: «Նրան են նայում և լուսավորվում….» (Սաղմոս 34:5), «Բայց, Տե՛ր Եհովա, իմ աչքերը դեպի Քեզ են նայում….» (Սաղմոս 141:8): Դավիթը չնայեց Գողիաթի մարմնի մեծությանը (Ա Թագավորաց 17): Ստեփանոսը քարերին և քարկոծողներին չնայեց, նա իր հայացքը ճիշտ տեղ ուղղեց և Աստծո փառքը տեսավ (Գործք 7:55): Երբեմն Աստված կտրում է մեր բոլոր ապավինությունները, որ սովորենք ապավինել Իրեն (Ելից 14:10-25): Հենց այդպիսի իրավիճակում Մովսեսը զորավոր հավատքի խոսք հռչակեց. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք և տեսե՛ք Եհովայի փրկությունը»: Նա փրկություն հռչակեց, երբ թշնամին թիկունքում էր, ծովն էլ՝ առջևում: Աստված Իր Խոսքը դրել է մեր շուրթերին: Գործածե՛նք այն ճիշտ հռչակումներով: Թող ձեր միտքը նորոգվի, և այս երեք բանալի խոսքերն այդ նորոգության ընթացքի մեջ լեռնագնացին անհրաժեշտ երեք հպման կետի պես լինեն՝ օգնեն ձեզ «լեռների դժվարություններ» հաղթահարել»:

«Մեր կյանքի լիարժեք փոփոխության համար, մեզ անհրաժեշտ են երեք հիմնական փոփոխություններ՝

  1. Երբ փոխվում է մեր նայվածքը՝ մարդուց դեպի Աստված։ Երբ մեր աչքերն  Աստծո մարդկանց պես  դառնան դեպի Տերը։
  2. Երբ փոխվում է մեր ապավինությունը։ Երբ մեր հույսը Աստծո վրա լինի, ոչ թե մարդու։
  3. Երբ փոխվեն մեր հռչակումները՝ Պողոսի «ի՜նչ խեղճ մարդ եմ»-ից դեպի «ամեն բան կարող եմ»-ը»։

 

Մեկնաբանել